Սերժ Սարգսյան. Մեր ուժային կառույցները կանգնած են մարդասպաններին աշխատավարձ վճարող բանակի դեմ

Սերժ Սարգսյան. Մեր ուժային կառույցները կանգնած են մարդասպաններին աշխատավարձ վճարող բանակի դեմ

PanARMENIAN.Net - Արցախի ապահովությունը մեզ համար հեղինակության հարց չէ, այլ կյանքի և մահվան հարց՝ ամենաուղղակի իմաստով: Այսօր պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված կազմով նիստի ժամանակ նման հայտարարություն է արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ամբողջ աշխարհը պետք է իմանա և գիտակցի, որ մենք՝ Հայաստանի և Արցախի ուժային կառույցները, կանգնած ենք մարդասպաններին աշխատավարձ վճարող բանակի դեմ, եթե ընդհանրապես նման խմբավորումն իրավունք ունի բանակ կոչվելու: Մենք չենք անում ամբոխահաճ որևէ քայլ էժան միավորներ վաստակելու համար: Մենք պաշտպանում ենք մեր տանը ազատ ու հանգիստ ապրելու մեր իրավունքը: Անվերադարձ անցել են այն ժամանակները, երբ հայ ժողովուրդը ստիպված էր բարբարոսներից պաշտպանվել ինչով կարող էր: Այսօր, որպես կազմակերպված պետություն, մենք պաշպանվում ենք կարգապահ ու մարտունակ զորքով, ինչպես նաև արդիական սպառազինությամբ:

Արցախահայությանը բնաջնջել խոստացողները և այդ մասին մինչև հիմա երազողները ուշացել են: Շատ են ուշացել: Նրանք ստիպված են իրենց հիվանդագին երազանքների իրականացումը հետաձգել առնվազն մի հազար տարով:

Սա փաստ է, բայց դրանից չի հետևում, թե մենք իրավունք ունենք գոնե մեկ վայրկյանով թուլացնել մեր զգոնությունը: Ճիշտ հակառակը՝ մեր ողջ պետական մեքենան աշխատելու է ավելի արդյունավետ»,- հայտարարել է ՀՀ նախագահը:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---