Պաղեստինցի դեռահասը սպանվել է իսրայելցի սահմանապահների կողմից

Պաղեստինցի դեռահասը սպանվել է իսրայելցի սահմանապահների կողմից

PanARMENIAN.Net - Երիտասարդ պաղեստինցին սպանվել է իսրայելցի սահմանապահների կողմից՝ Գազայի հատվածի մերձակայքում գտնվող դաշտերում զբոսանքի ժամանակ: 16-ամյա Սամիր Ավադը մի քանի փամփուշտ է ստացել փորին և ոտքերին: Նա մահացել է ստացված վերքերից, փոխանցում է Russia Today-ը:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Ավադը սպանվել է Իսրայելի սահմանն անցնելու փորձի ժամանակ՝ Բուդուրուս գյուղից ոչ հեռու:

Իսրայելական բանակի ղեկավարությունը միջադեպի հետաքննություն է սկսել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---