UEFA-ի տարվա թիմ-2012-ի քվեարկությանը մասնակցել է մոտ կես միլիոն մարդ

UEFA-ի տարվա թիմ-2012-ի քվեարկությանը մասնակցել է մոտ կես միլիոն մարդ

PanARMENIAN.Net - Մոտ կես միլիոն մարդ որոշել է UEFA.com -ի ընթերցողների վարկածով Տարվա թիմ-2012-ը, որտեղ տեղ են գտել «Ռեալի» և «Բարսելոնայի» միանգամից 8 խաղացողներ:

Թիմում ներառվել են Իկեր Կասիլյասը, Սերխիո Ռամոսը, Ժերար Պիկեն, Տիագո Սիլվան, Ֆիլիպպ Լամը, Անդրես Ինյեստան, Խավին, Անդրեա Պիռլոն, Մեսութ Օզիլը, Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն: Երկրպագուներն առաջին անգամ չեն ընտրել անգլիական պրեմիեր լիգայի ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների:

Երկրպագուներին առաջին անգամ առաջարկվել է ընտրել խաղի սիրելի սխեման, ինչի արդյունքում ամենաշատ ձայները հավաքել է 4-4-2 սխեման:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---