ՀԱԿ ակտիվիստները կրկին բողոքի ցույց կանցկացնեն16 հունվարի 2013 - 20:22 AMT PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը՝ հունվարի 18-ին, ժամը 14.00-ին ՀՀ գլխավոր դատախազության դիմաց տեղի կունենա ՀԱԿ ակտիվիստների հերթական բողոքի ակցիան: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Սարգիս Գևորգյանը: Ակտիվիստները պահանջելու են դադարեցնել ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի հանդեպ քրեական հետապնդումը: Նրանց տարածած մամուլի հաղորդագրությունում ասվում է. «2012 թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օրենքի խախտումով դատապարտեց ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին` 6 տարի, Արտակ Կարապետյանին` 3 տարի, Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին` 2-ական տարի ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 316 (իշխանության ներկայացուցչի նկատմաբ դիմադրություն բռնությամբ կամ բռնության սպառնալիքով) և 258 (խուլիգանություն) հոդվածներով: Գործի քննությունը, որը սկսվել է 2011 թվականի օգոստոսի 9-ից և որի ամբողջ ընթացքում Տիգրան Առաքելյանի հանդեպ որպես խափանման միջոց կիրառվել է ազատազրկումը, ընթացել է օրենքի բազմաթիվ խախտումներով: Հետևաբար, դատավճիռը ինքնին և պատժաչափերը, որոնց դատապարտվել են երիտասարդ ակտիվիստները, խտրական արդարադատության կիրառման հետևանք են: Կոչ ենք անում քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսնել ցանկացող քաղաքացիներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին՝ իրենց ուշադրությունը սևեռել այս գործի վրա և ջանք չխնայել երիտասարդ ակտիվիստների հետապնդումները դադարեցնելու և քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |