Ամենահին չինական ծաղկամանը իր նախնական գնից գրեթե երկու անգամ էժան գնով է վաճառվել

Ամենահին չինական ծաղկամանը իր նախնական գնից գրեթե երկու անգամ էժան գնով է վաճառվել

PanARMENIAN.Net - Ամենաթանկ չինական ծաղկամանը իր նախնական արժեքից գրեթե երկու անգամ էժան գնով են վաճառել: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղելով Bloomberg-ին:

XVIII դարի ծաղկամանը առաջին անգամ աճուրդի է հանվել 2010թ նոյեմբերին: Այն ժամանակ ծաղկամանը վաճառվել է 83 մլն դոլարով:

Ինչպես հաղորդվում է, գնորդը չի կարողացել վճարել այն գումարը, որը հենց ինքն է առաջարկել: Ծաղկամանի տերը՝ իրավաբան Թոնի Ջոնսոնն ու նրա մայրը, երկու տարի սպասել են և վերավաճառել այն: Նոր գործարքի մանրամասները չեն հաղորդվում:

Հնաոճ իրերի լոնդոնցի մասնագետը հայտարարել է, որ «83 մլն դոլարը, որի դիմաց այն վաճառվել է 2 տարի առաջ, չնչին գումար է»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---