ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԳՏՆՎՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ, ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանը գտնվում է տրանսպորտային շրջափակման մեջ, հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Պանախովը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: «Եթե Հայաստանը շրջափակման մեջ լիներ, ապա չէր կարողանա բեռներ ստանալ: Հայաստանն իրեն անհրաժեշտ բեռները ստանում է Վրաստանի եւ Իրանի տարածքով: Այդ պատճառով պնդումները, թե Հայաստանը գտնվում է տրանսպորտային շրջափակման մեջ, չեն համապատասխանում իրականությանը»,-նշել է նա: Խոսելով Սուխում-Թբիլիսի-Երեւան նոր երկաթուղային երթուղու մասին` Մ.Պանախովը նշել է, որ դա դեռեւս լոկ գաղափար է: «Առաջին անգամը չէ, որ խոսվում է դրա մասին, սակայն նախագիծը դեռեւս մնում է լոկ գաղափար, քանի որ լուծված չեն քաղաքական խնդիրները»,-ասել է փոխնախարարը: Մ.Պանախովը անհեռանկարային է համարում այդ նախագիծը, քանի որ Սուխում-Թբիլիսի-Երեւան երթուղին ԽՍՀՄ ժամանակ օգտագործվում էր ուղեւորների փոխադրման համար: «Սակայն ճանապարհների ուղղվածությունը թույլ չի տալիս բեռներ փոխադրել այդ երթուղով, ինչն էլ այդ ճանապարհը անհեռանակարային է դարձնում»,-եզրափակեց նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---