Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների բանակցությունները կշարունակվեն հունվարի 17-ին

Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների բանակցությունները կշարունակվեն հունվարի 17-ին

PanARMENIAN.Net - Չորեքշաբթի օրը իրանական մայրաքաղաքում մեկնարկած Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների բանակցությունները կշարունակվեն հունվարի 17-ին, հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը՝ հղելով իրանական արաբալեզու «Ալ-Ալհամ» հեռուստաալիքին:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն, չորեքշաբթի օրը ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները երկու աշխատանքային հանդիպում են անցկացրել իրանական կողմի հետ:

ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչ Գերման Նակերցի խոսքով, բանակցությունների նպատակը Իրանի միջուկային խնդրի լուծման վերաբերյալ համակարգված մոտեցմանն ու վերջնական համաձայնագրի կնքմանը հասնելն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---