Տաջիկստանում կրկին փակել են Facebook-ը

Տաջիկստանում կրկին փակել են Facebook-ը

PanARMENIAN.Net - Տաջիկստանում մի շարք պրովայդերներ փակել են Facebook սոցիալական ցանցից օգտվելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Տաջիկստանի իշխանությունները կանոնավոր համառությամբ վերջին մեկուկես տարվա ըհթացքում սահմանափակումներ են մտցնում Facebook սոցցանցի, ինչպես նաև մի շարք ընդդիմադիր լրատվական կայքերի նկատմամբ: «Հասարակական գործիչները վրդովված են եղել տարբեր պատվիրված նյութերով հանրապետության, նրա հարգարժան մարդկանց վրա ստի և զրպարտության հոսքով»,- բացատրել է այդ որոշումը կապի կառավարական ծառայության ղեկավար Բեգ Զուխուրովը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---