Հեծանվորդների միջազգային միությունը գործարկել է շուրջօրյա հակադոպինգային հեռախոսագիծ

Հեծանվորդների միջազգային միությունը գործարկել է շուրջօրյա հակադոպինգային հեռախոսագիծ

PanARMENIAN.Net - Հեծանվորդների միջազգային միությունը գործարկել է շուրջօրյա հակադոպինգային հեռախոսագիծ:

«Մարզիկները կարող են օգտվել թեժ գծից, եթե, օրինակ, նրանց ստիպել են դոպինգ օգտագործել, եթե նրանք մասնակցել են կազմակերպված դոպինգի համակարգի կամ նրանք գիտեն դոպինգի դեպքերի մասին»,- ասվում է հեծանվասպորտի ղեկավար մարմնի հաղորդագրությունում:

Բոլոր հաղորդագրություններն ավտոմատ կերպով կձայնագրվեն, որից հետո, անկախ խնդրի էությունից, կհասցեագրվեն դոպինգի կամ բժշկության ոլորտում իրավաբաններին կամ փորձագետներին, որոնք որոշում կընդունեն` արժի արդյոք հետագա միջոցներ ձեռնարկել:

Այս որոշումն ընդունվել է ամերիկացի հեծանվորդ Լենս Արմսթրոնգի հետ կապված աղմկահարույց դոպինգային սկանդալի հետքերով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---