ԵՐՎԱՆԴ ԶՈՐՅԱՆ. ՏՏ ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԱՉՔԻ ԵՆ ԸՆԿՆՈՒՄ ԴԵՊԻ ՆՈՐԸ ԻՐԵՆՑ ՁԳՏՈՒՄՈՎ

PanARMENIAN.Net - «Վիրաժ Լոջիք» ընկերության գլխավոր մենեջմենթը կարեւորում է ոչ այնքան արտադրությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որքան Know-How ստեղծումը: Այդ առնչությամբ, «.am» PanArmenian.Net խմբագրության թղթակցի հետ զրույցում ընկերության գլխավոր մասնագետ, փոխնախագահ Երվանդ Զորյանը նշել է, որ հայ մասնագետները աշխարհում առանձնանում են հենց դեպի նորը իրենց ձգտումով: Երվանդ Զորյանը հաղորդել է, որ այցի հիմնական նպատակն է ընկերության երեւանյան ներկայացուցչությունում աշխատող հիսուն մասնագետներից կազմված խմբի կատարած աշխատանքի ամփոփումը: Բացի այդ, նա հանդիպում է ունեցել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկման հիմնական թեման եղել է կիսահաղորդիչների տեխնոլոգիաների զարգացման ոլորտում մանրակրկիտ հետազոտությունների անցկացման հարցը: Հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Հայաստանի մայրաքաղաքում «Համակարգչային գիտություն եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ» թեմայով միջազգային գիտաժողովի անցկացման դրույթները: Նշենք, որ Երվանդ Զորյանը արժանացել է ամենամյա պարգեւի Բարձր տեխնոլոգիաների եւ թվային համակարգերի ոլորտում: Պարգեւը գիտնականին է հանձնվել բյուրեղի հիման վրա հիշող սարքի մշակման եւ արտադրման գործում ունեցած մեծ ավանդի համար: Ե.Զորյանի ներկայացրած տեխնոլոգիան հիմնված է ինքնավերահսկման վրա, ինչը թույլ է տալիս զգալիորեն բարձրացնել թվային համակարգիչների արտադրողականությունը եւ հուսալիությունը: Հայտնի EETimes հանդեսը դեռեւս 2003 թվականին անվանել էր Ե.Զորյանին այն 13 մարդկանց թվում, որոնք ազդեցություն են ունեցել համաշխարհային տեխնոլոգիաների զարգացման վրա, գերազանցելով տրանզիստորի հայտնաբերումը: Նշենք, որ «Վիրաժ լոջիք» ընկերությունը աշխատում է Հայաստանում 1999 թվականից: Ընկերությունը սեփական ներկայացուցչություններ ունի աշխարհի յոթ երկրների 12 քաղաքներում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---