ՌԴ ԱԻՆ-ը մինչև տարեվերջ կավարտի 2014-ի ՕԽ ժամանակ անվտանգության ապահովման նախապատրաստումը

ՌԴ ԱԻՆ-ը մինչև տարեվերջ կավարտի 2014-ի ՕԽ ժամանակ անվտանգության ապահովման նախապատրաստումը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԻՆ-ը մինչև տարեվերջ կավարտի 2014-ի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ արտակարգ պատահարների դեպքում անվտանգության ապահովման նախապատրաստությունը, լրագրողներին հաղորդել է փոխնախարար Պավել Պլատը:

Հինգշաբթի օրը Դոնի Ռոստովում նրա ղեկավարությամբ ընթանում է խորհրդակցություն` նվիրված արտակարգ պատահարներից բնակչության և տարածքների պաշտպանության հարցերով ԱԻՆ Հարավային տարածաշրջանային կենտրոնի աշխատանքի արդյունքներին:

«Մենք հաշվարկել ենք ռիսկերը, որոնք կարող են լինել Օլիմպիադայի ժամանակ և հաշվի առել մարդկանց և տեխնիկայի անհրաժեշտ քանակությունը: Ավելի քան 1000 մարդ և շուրջ 300 միավոր տեխնիկա անմիջականորեն կզբաղվեն անվտանգության ապահովման հարցերով»,- Պլատի խոսքերը հաղորդում է rsport.ru-ն:

Նա հավելել է, որ նախատեսվում է մոտ 300 հոգու ներգրավել այլ շրջաններից:

«Խմբավորումը գրեթե ստեղծված է. մենք գիտենք, թե ինչպիսի ուժեր և տեխնիկա է այստեղ լինելու, ինչ է անհրաժեշտ նրանց հարմարավետության համար»,- հավելել է փոխնախարարը:

ԱԻՆ լիակատար պատրաստվածության ժամանակը պլանավորվում է արդեն այս տարվա վերջին, պարզաբանել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---