Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին հեռուստաբանավեճի է հրավիրում

Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին հեռուստաբանավեճի է հրավիրում

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորում է քաղաքական կոնսոլիդացիայի հասնելը: Ըստ թեկնածուի` դա կարող է լինել թե հիմա, թե քարոզարշավի մեկնարկից հետո: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ չի հանդիպել մրցակից թեկնածուների հետ, սակայն չի բացառում, որ այս մի քանի օրերի ընթացքում հանդիպի նրանց:

Րաֆֆի Հովհաննիսյանը բոլոր մրցակիցներին հաջողություն մաղթեց: Նա իր հիմնական մրցակից է համարում գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ում կոչ արեց իրականացնել իր կողմից ուղարկված տասնհինգ կետերը, որոնք կապահովեն հավասար մրցակցային պայմաններ: Դրանք առնչվում են հանրային ողջ հատվածի ապակուսակցականացմանը:

«Ընտրական օրենսգիրքը» խախտող պետական պաշտոնյան պատասխան պետք է տա, պետք է բացառվի ցանկացած սպառնալիք»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և ավելացրեց, որ մեկ շաբաթ առաջ կազմակերպչական հանդիպումներ է ունեցել տարբեր մարզերում և իրեն ուղեկցել են ոստիկանության, ազգային անվտանգության ներկայացուցիչներ: «Փոխանակ արտաքին մարտահրավերներին պատասխան տան, անվատնգության մարմիններին գործողում են սեփական քաղաքացիներին նկարահանելու և ահաբեկելու համար»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին հեռուստաբանավեճի է հրավիրում` հարմար պահի, հարմար վայրում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---