2012-ին շուրջ 700 սպաներ են համալրել Զիված ուժերի շարքերը

2012-ին շուրջ 700 սպաներ են համալրել Զիված ուժերի շարքերը

PanARMENIAN.Net - ՀՀ Զինված ուժերում 2012 թվականին էական առաջընթաց է գրանցվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով անցած տարին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատեց, որ նվազել են հանցագործությունների, իրավախախտումների թվերը, վերացել են անպատժելիության մասին ըմբռնումները:

Ըստ նախարարի` տարվա ընթացքում կարևորվել է Զինված ուժերը որակյալ կադրերով համալրելու հարցը: «Շուրջ 700 սպաներ են համալրել մեր շարքերը»,- հայտնեց Սեյրան Օհանյանը:

Նախարարի խոսքով` մեծ ուշադրություն է դարձվել մարտական պատրաստականության և մարտական դիրքերում պաշտպանունակության բարձրացման խնդիրներին, ծավալուն աշխատանքներ են կատարվել ինժեներական կառույցների բարելավման, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցումը կանխարգելելու ուղղությամբ:

Սեյրան Օհանյանը կարևորեց նաև լրատվամիջոցների հետ համագործակցությունը: «Եթե չկա երկրորդ կարծիք, դժվարանում է հարցը, թե ինչից պետք է ընտրել լավագույնը: Եթե երկրորդ կարծիքը տեղին է, օգնում է բանակին»,- ասաց նախարարը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---