Ալժիրի իշխանություններին ոչինչ հայտնի չէ առնվազն 22 պատանդների ճակատագրի մասին

Ալժիրի իշխանություններին ոչինչ հայտնի չէ առնվազն 22 պատանդների ճակատագրի մասին

PanARMENIAN.Net - Ալժիրի իշխանությունները տվյալներ չունեն մոտ 22 պատանդների ճակատագրի վերաբերյալ, հաղորդում է lenta.ru-ն՝ հղելով Reuters-ին: Այդ մարդկանց թվում կարող են արտասահմանցիներ լինել:

Անհայտ է նաև 10 գրոհայինների ճակատագիրը: Ըստ նախնական տվյալների, պատանդներ վերցնելուն մասնակցել է մոտ 20 մարդ, որոնցից 11-ը սպանվել է, մյուսների ճակատագիրն անհայտ է:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սպանված պատանդների ցուցակում կա 30 ազգանուն: Ենթադրվում է, որ նրանց մի մասն արտասահմանցիներ էին:

Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի կառավարության տվյալների համաձայն, գրոհայինների որոնմանը և պատանդների ազատմանն ուղղված օպերացիան շարունակվում է, թեև ավելի վաղ հաղորդվել էր դրա ավարտի մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---