Հայաստանը դեմ չէ, որ Ռուսաստանն այստեղ ՌԼԿ տեղակայի. Ռուսաստանին նոր կայան անհրաժե՞շտ է

Հայաստանը դեմ չէ, որ Ռուսաստանն այստեղ ՌԼԿ տեղակայի. Ռուսաստանին նոր կայան անհրաժե՞շտ է

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուշադիր հետևել է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի հետ կապված իրադարձություններին: «Տեսանք, ինչպես Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեկան, ու կայանի գործունեությունը դադարեցվեց կամ ժամանակավորապես ընդհատվեց: Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ նման կայան կարող է Հայաստանում տեղակայվել` դա ՀՀ և ՌԴ ղեկավարության հարցն է: Մենք դեմ չենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սեյրան Օհանյանը:

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը Գաբալայի փոխարեն Հայաստանի տարածքում նոր ռադիոլոկացիոն կայան կառուցելու հնարավորությունը իրատեսական չի համարում: Ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում փորձագետը իր այս կարծիքը հիմնավորել էր այն հանգամանքով, որ 2013-ի առաջին ամիսներին արդեն ՌԴ հարավում կսկսի գործել Արմավիրի ռադիոտեղորոշիչ կայանն ու կծածկի այն տարածքը, որը Գաբալայի կայանն էր ծածկում: «Նման մեկ այլ կայան Հայաստանի տարածքում կառուցելն ուղղակի նպատակահարմար չէ»,- ասել էր Դավիթ Ջամալյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---