Գաբալայի պատմության վերջը: Կամ նոր սկիզբը

Գաբալայի պատմության վերջը: Կամ նոր սկիզբը

Ռուսաստանը հրաժարվեց վճարել անհամարժեք վարձավճարը

Երկու օր առաջ ուժը կորցրեց «Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Գաբալայի ՌԼԿ-ի կարգավիճակի, սկզբունքների և օգտագործման պայմանների մասին» համաձայնագիրը: Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր առավոտյան տեղեկություն տարածեց, որում նշված է. «Բանակցությունները Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շուրջ ձախողվել են: Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը և երկարաձգել կայանն օգտագործելու լիցենզիան, բայց ՌԴ-ն ծանուցել է շահագործումը դադարեցնելու մասին: Չի հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել կայանի վարձակալության նոր գնի վերաբերյալ»:

PanARMENIAN.Net - Դեռ այս տարվա ամռանը Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը հայտարարել էր, որ Բաքուն նախկին /2002 թվականին կնքված պայամանգրով/ 7 միլիոն ԱՄՆ դոլարի փոխարեն 300.000 միլիոն կպահանջի: Եվ սա այն հիմնավորմամբ, թե այդքան եկամուտ կունենան, եթե փոխարենը Գաբալային հարակից շրջանները զբոսաշրջային նպատակով օգտագործեն:

Բաքվի թույլ պատճառաբանվող դիրքրոշումը ռուս փորձագետներին լուրջ հետևությունների առիթ է տվել. Ադրբեջանը Իրանի դեմ ամերիկաիսրայելյան հարձակումից առաջ Գաբալայից ուղղակի դուրս է անում ռուսներին` գործողությանը մասնակցելու իր բաժինը ստանալու համար: Բաքուն Իրանի հյուսիսային նահանգների նկատմամբ, որոնք անվանում է «Հարավային Ադրբեջան», հավակնություններն իրականություն դարձնելու ժամանակն արդեն որոշել է: Ամերիկյան մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում Իրանի հետ պատերազմի դեպքում Ադրբեջանի ռազմական օդանավակայանները Իսրայելի օդուժին տրամադրելու պայմանների շուրջ ընթացող գաղտնի բանակցությունների մասին: Թել-Ավիվ-Բաքու հարաբերությունները իսրայելական արտադրության նորագույն սպառազինության գնման համատեքստում ջերմացել են: Մի քանի միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գործարքները Իրանի և ՌԴ հետ օր օրի փչացող հարաբերությունների ֆոնին են:

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը համաձայնեց ռուս փորձագետների հետ, ավելացրեց. «Ադրբեջանն անդառնալիորեն խորը ներքաշված է հակաիրանական գործընթացներում և այդ համատեքստում ԼՂՀ դեմ հավակնությունները ևս կփորձի բավարարել»:

Դավիթ Ջամալյանի խոսքով Բաքվի քայլն ակնհայտ ապտակ էր Մոսկվային, քանի որ ՌԴ նպատակ ուներ Գաբալայի վարձակալությունը երկարացնել ոչ թե 3, այլ 25 տարով, բայց պահանջած գինը չվճարեց, որովհետև ՌԴ ՊՆ-ն այն ադեկվատ չհամարեց: 300.000 միլիոն ԱՄՆ դոլարով կարող են 2 այդպիսի կայան կառուցել: 2013-ի առաջին քառամսյակում արդեն երկրի հարավում կսկսի գործել Արմավիրի ռադիոտեղորոշիչ կայանն ու կծածկի այն տարածքը, որը Գաբալայինն էր: Ռուսաստանը մի օր պիտի ազատվեր նախկին ԽՍՀՄ տարածքի ռազմական օբյեկտներից կախվածությունից և սեփականը կառուցեր, բայց հետաձգում էր` նաև Գաբալայի հույսով:

Փորձագետի խոսքով համարժեք պատասխանի պետք չէ սպասել, բայց որ ԼՂ հարցում Ադրբեջանում Ռուսաստանից պրոադրբեջանական մոտեցում այլևս չեն ակնկալում և չեն ստանա` հաստատ է: Դավիթ Ջամալյանը նաև ավելացրեց. «Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ չնայած աաշխարհի քաղաքականությունն ուղղվում է դեպի արևմուտք, Ռուսաստանի վստահելի գործընկերը տարածաշրջանում Հայաստանն է»:

Անի Ավետյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից

Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---