ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԿՆՊԱՍՏԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆԸ

PanARMENIAN.Net - «Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ կառավարության ջանքերը Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության խթանման գործում, ինչը ամբողջ տարածաշրջանի համար բարգավաճման եւ զարգացման անհրաժեշտ պայմաններ կստեղծի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն շարունակում է մեր հարեւան Թուրքիային հետեւողականորեն հորդորել դրական ներդրում կատարել Հարավային Կովկասի զարգացման գործում, դադարեցնել շրջափակումը եւ բնականոն հարաբերություններ հաստատել մեր երկրի հետ: «Այնուամենայնիվ, Թուքիայի կողմից ոչ միայն անցյալի, այլեւ ներկա իրողությունների շարունակական ժխտումը ու, նախեւառաջ, մեր երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հրաժարումն ու Հայաստանի շրջափակումը, այլընտրանք չի թողնում, քան հետամուտ լինել երկկողմ խնդիրների լուծմանը միջազգային ատյաններում: Այս պարագայում, ի լրումն եվրոպական երկրների, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ավելի հստակ ու միաձայն կդարձնի այն ուղերձը, որ Թուրքիան պետք է ընդունի իր անցյալը: Այդ քայլը նոր լիցք կհաղորդի թուրքական հասարակության մեջ այս խնդրի բաց եւ ժողովրդավարական քննարկմանը»,-հայտարարել է հայ դիվանագետը, հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---