Ֆաբիուս. Աֆրիկյան ուժերը Մալիում պետք է փոխարինեն ֆրանսիացի զինվորականներին

Ֆաբիուս. Աֆրիկյան ուժերը Մալիում պետք է փոխարինեն ֆրանսիացի զինվորականներին

PanARMENIAN.Net - Աֆրիկյան ուժերը Մալիում պետք է փոխարինեն ֆրանսիացի զինվորականներին, ովքեր այդ երկրում հակաահաբեկչական օպերացիա են իրականացնում: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան ֆաբիուսը, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Ֆրանսիան ստիպված էր անմիջապես միջամտել իրավիճակին, հակառակ դեպքում Մալին արդեն գոյություն չէր ունենա: Սակայն բնական է, որ աֆրիկացիները պետք է փոխարինեն մեզ»,-հայտարարել է նա:

Նա ընդգծել է, որ աֆրիկացիները կարող են լոգիստիկ խնդիրների բախվել, սակայն «այդ խնդիրները կլուծվեն ամենակարճ ժամկետներում»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---