Anonymous-ն ինտերնետում զետեղել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կայքից գողացած տեղեկատվությունը21 հունվարի 2013 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Anonymous խմբի հաքերները ինտերնետում զետեղել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կայքից գողացած տեղեկատվությունը՝ շուրջ 1,7 ԳԲ փաստաթղթեր: Հաքերների հրապարակած տվյալները պատկանում են ոչ միայն հատուկ ծառայություններին, այլ նաև այլ կազմակերպություններին, որոնք կապված են նրանց հետ: Մասնավորապես, հրապարակվել են NG Geneva, Sumato Energy, BNP Paribas, Taurus Petroleum և Prolexic ընկերության փաստաթղթերը, որոնք համարվում են առաջատար DDoS-հարձակումներից պաշտպանվածության առումով: Ըստ առկա տեղեկատվության, տվյալները գողացվել են dmx.gov.az կայքից և զետեղվել par-anoia.net/ կայքում, որը պատկանում է Anonymous-ի հետախուզական ստորաբաժանմանը: Հաքերները պնդում են, որ զետեղված փաստաթղթերում առկա են սկանավորված անձնագրեր, զեկույցներ, բաժնետերերի գաղտնի փաստաթղթեր, տեղեկանքներ հաշիվների վիճակի մասին, ակրեդիտիվ նամակներ ւ նավթային հորերի հորատման տեխնոլոգիայի նկարագրություն: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |