Լենս Արմսթրոնգի պատմությունը կէկրանավորվի

Լենս Արմսթրոնգի պատմությունը կէկրանավորվի

PanARMENIAN.Net - Paramount և Bad Robot-ը գնել են դոպինգի օգտագործման համար ցմահ որակազրկված հեծանվորդ Լենս Արմսթրոնգի կարիերայի մասին պատմող գրքի էկրանավորման իրավունքը: Արմսթրոնգը երկար ժամանակ հերքում էր իր մեղքը, սակայն այս շաբաթ Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցում հրապարակավ խոստովանեց, որ ընդունել է արգելված դեղամիջոցներ, գրում է kinopoisk-ը:

«Cycle of Lies: The Fall of Lance Armstrong» («Ստի շրջանակը՝ Լենս Արմսթրոնգի անկումը») գրքի հեղինակն է The New York Times-ի սպորտային մեկնաբան Ժուլյետ Մակուրը:

Սա առաջին նախագիծը չէ Արմսթրոնգի մասին: Sony Pictures-ը մտադիր էր նույնպես ֆիլմ նկարահանել նրա մասին, նույնիսկ ասվում էր, որ գլխավոր դերում հանդես է գալու Ջեյք Ջիլենհոլը: 2013-ին նաև կթողարկվի «Լենս Արմսթրոնգ՝ ճանապարհ դեպի ետ» փաստագրական ֆիլմը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---