ԶԼՄ-ներ. Մալիում ԷԿՈՎԱՍ զորքերի միջամտությունը կարող է 500 մլն դոլար արժենալ

ԶԼՄ-ներ. Մալիում ԷԿՈՎԱՍ զորքերի միջամտությունը կարող է 500 մլն դոլար արժենալ

PanARMENIAN.Net - Մալիում ԷԿՈՎԱՍ զորքերի միջամտությունը կարող է 500 մլն դոլար արժենալ, երկուշաբթի օրը հաղորդում է ՍԱՊԱ գործակալությունը:

Ավելի վաղ ԷԿՈՎԱՍԸ ծրագրում էր 3300 զինվոր ուղարկել Մալի՝ կառավարական բանակի՝ երկրի հյուսիսում իսլամիստների դեմ պայքարին աջակցելու համար: Սակայն հանգստյան օրերին կայացած գագաթաժողովին որոշում է կայացվել զինվորների թիվը հասցնել 5800-ի:

Ինչպես հաղորդվում է, ներկայումս Մալի են ժամանել Նիգերիայի, Տոգոյի և Բենինի 400 զինվորականներ: Իսկ Մալիում ֆրանսիական զորակազմի թիվը հասնում է 1400-ի, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---