Սիրիական ընդդիմությունը ստեղծել է անցումային կառավարության ստեղծմամբ զբաղվող կոմիտե

Սիրիական ընդդիմությունը ստեղծել է անցումային կառավարության ստեղծմամբ զբաղվող կոմիտե

PanARMENIAN.Net - Սիրիական ընդդիմությունը ստեղծել է հատուկ կոմիտե, որը 10 օրվա ընթացքում կդիտարկի նոր անցումային կառավարության ձևավորման առաջարկները:

Ինչպես հաղորդում է Ռոյթերս գործակալությունը՝ հղելով Սիրիական ազգային կոալիցիայի հայտարարությանը, շաբաթ օրը սիրիական ընդդիմության Ազգային կոալիցիայի մի քանի առաջնորդներ հանդիպել են Ստամբուլում՝ անցումային կառավարության ձևավորման վերաբերյալ երկրորդ բանակցություններ անցկացնելու:

Հունվարի սկզբին Սիրիայի նախագահը ներկայացրել էր 3 փուլերից բաղկացած խաղաղ կարգավորման ծրագիր, սակայն ընդդիմությունը մերժել էր այն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---