«Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի հայաստանյան ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին

«Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի հայաստանյան ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի հայաստանյան ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին: Ավելի վաղ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր երգի ներքին ընտրության մասին : Սակայն, հաշվի առնելով, մրցույթին մասնակցել ցանկացողների զգալի թիվն ինչպես Հայաստանից , այնպես էլ արտերկրից, կայացվել է նոր որոշում, ըստ որի՝ բազմաթիվ կատարողների և հեղինակներիի հնարավորություն կտրվի ներկայանալու հեռուստադիտողի և պրոֆեսիոնալ ժյուրիի դատին՝ապահովելով առողջ մրցակցություն:

Հայաստանյան ազգային ընտրությանը մասնակցելու համար կատարողի տարիքը պետք է լինի ոչ պակաս քան 16 տարեկան: Բեմում կարող են լինել ոչ ավել քան 6 հոգի: Հիմնական կատարողը և բեք-վոկալ կատարողը պետք է երգեն կենդանի ձայնով: Երգում ձայնագրված այլ ձայներն անընդունելի են: Մասնակցող երգը պետք է պաշտոնապես հրատարակված չլինի մինչև 01.10.2012թ-ը: Մասնակցող երգի տևողությունը պետք է չգերազանցի 3 րոպեն:Մասնակցող երգը կարող է լինել ցանկացած լեզվով: Քաղաքական, գովազդային, վիրավորական և նմանատիպ այլ բնույթի խոսքեր օգտագործել չի կարելի: Բեմում չպետք է լինեն կենդանիներ:

Անհրաժեշտ փաստաթղթերով հայտերն ընդունվում են հունվարի 22-ից մինչև փետրվարի 20-ը՝ Գ.Հովսեփյան 26, Նորք, Երևան, 0047 «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ, «Եվրատեսիլ երգի մրցույթ 2013» հասցեով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---