Ալժիրի վարչապետ. Ահաբեկիչները սպանել են 8 երկրների 37 ներկայացուցիչների

Ալժիրի վարչապետ. Ահաբեկիչները սպանել են 8 երկրների 37 ներկայացուցիչների

PanARMENIAN.Net - Ալժիրի Տիգենտուրին գազային համալիրում հարձակում իրականացրած ահաբեկիչները, սպանել են 8 երկրների 37 ներկայացուցիչների, Ալժիրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Աբդելմալեք Սալյալը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Պատանդներ վերցրած իսլամիստական խմբավորման ահաբեկիչները պահանջել են դադարեցնել Մալիում միջազգային ռազմական օպերացիան: Ալժիրի իշխանությունները կտրականապես հրաժարվել են իրականացնել նրանց պահանջը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---