ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՋՈՐՋ ԲՈՒՇԻ ԴԵՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂ ԱՆՁԸ

PanARMENIAN.Net - Վրաստանում նախօրեին ձերբակալվել է Ջորջ Բուշի դեմ հարձակման մեջ կասկածվող անձը: Դա ոմն Վլադիմիր Վլադիմիրի Հարությունյանն է: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին: Նախարարը պատմել է, որ նռնակ նետողը ձերբակալվել է քաղաքացիների զգոնության շնորհիվ, որոնք ֆոտոռոբոտով ճանաչել են իրենց ծանոթ մարդուն: Գործողությունը անց է կացվել Թբիլիսիի Վաշլիջվարի շրջանում: Ձերբակալման ժամանակ Հարությունյանը զինված դիմադրություն է ցույց տվել: Փոխհրաձգության ժամանակ սպանվել է Վրաստանի ՆԳՆ հակահետախուղության վարչության պետ Զուրաբ Կվիլիվիձեն: ՌԻԱ «Նովոստիի» տվյալներով, կասկածյալը նույնպես վիրավորվել է: Հարությունյանը 27 տարեկան է, նա գործազուրկ է: Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ԱՄՆ նախագահի Թբիլիսի կատարած այցի ժամանակ, երբ նա հանդես էր գալիս Ազատության հրապարակում, որը լի էր մարդկանցով, նրա ուղղությամբ նռնակ էր նետվել: Տվայլ պահին Վլադիմիր Հարությունյանը գտնվնում է Վրաստանի Հանրապետական հիվանդանոցում: Անցյալ գիշեր նա վիրահատվել է: Բժիշկները մշակել են ուսին եւ ոտքին ստացած հրազենի վերքերը: «Հարությունյանի վիճակը կայուն է: Կյանքին ոչինչ չի սպառնում»,-ասել է լրագրողներին Վրաստանի ՆԳՆ մամլո կենտրոնի պետ Գուրամ Դոնաձեն: Հանրապետական հիվանդանոցը, որտեղ գտնվում է կասկածյալը, շրջափակված է ոստիկանության ուժեղացված պարեկախմբերով: Մամուլի մուտքը հիվանդանոց չի թույլատրվում, իսկ բժիշկները հրաժարվում են շփվել լրագրողների հետ հեռախոսով: Վլադիմիր Հարությունյանի տանը հայտնաբերվել են պայթուցիկ սարքերի պատրաստման համար նախատեսված բաղադիչներ, հաղորդել են Վրաստանի ՆԳՆ-ում: Ոստիկանության աշխատակիցները եւ փորձագետ-քրեագետները ողջ գիշեր աշխատել են այն տանը, որտեղ բնակվում է Հարությունյանը: Ձերբակալվածի բնակարանում եւ նկուղում հայտնաբերվել են պայթուցիչներ, քիմիական նյութեր եւ հատուկ սարքեր, որոնք անհրաժեշտ են պայթուցիկ սարքերի պատրաստման համար: Բացի այդ, ինչպես հայտնի է դարձել ՆԳՆ աղբյուրներից, ոստիկանների հետ առաջին շփման ժամանակ, որոնք դարան էին մտել տան մուտքում, Հարությունյանը փորձել է նռնակ պայթեցնել, բայց այն ընկել նրա ձեռքից:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---