Ջ.ԲՈՒՇԻ ԴԵՄ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՍԿԱԾՎՈՂ ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ ՉԷ

PanARMENIAN.Net - Նախօրեին Վրաստանում Ջորջ Բուշի դեմ հարձակման համար մեղադրանքով ձերբակալված Վլադիմիր Հարությունյանը Վրաստանի քաղաքացի է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Վրաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Նատո Չիկովանին: Հիշեցնենք, որ Վլադիմիր Հարությունյանը նախօրեին ձերբակալվել է Թբիլիսիի Վաշլիջվարի շրջանում: Ձերբակալման ժամանակ Հարությունյանը զինված դիմադրություն է ցույց տվել: Փոխհրաձգության ժամանակ սպանվել է Վրաստանի ՆԳՆ հակահետախուզության վարչության պետ Զուրաբ Կվիլիվիձեն: Կասկածյալը նույնպես վիրավորվել է: Հարությունյանը 27 տարեկան է, նա գործազուրկ է: Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ԱՄՆ նախագահի Թբիլիսի կատարած այցի ժամանակ, երբ նա հանդես էր գալիս Ազատության հրապարակում, որը լի էր մարդկանցով, նրա ուղղությամբ նռնակ էր նետվել: Տվայլ պահին Վլադիմիր Հարությունյանը գտնվնում է Վրաստանի Հանրապետական հիվանդանոցում: Անցյալ գիշեր նա վիրահատվել է: Բժիշկները մշակել են ուսին եւ ոտքին ստացած հրազենի վերքերը: «Հարությունյանի վիճակը կայուն է: Կյանքին ոչինչ չի սպառնում»,-ասել է լրագրողներին Վրաստանի ՆԳՆ մամլո կենտրոնի պետ Գուրամ Դոնաձեն: Հանրապետական հիվանդանոցը, որտեղ գտնվում է կասկածյալը, շրջափակված է ոստիկանության ուժեղացված պարեկախմբերով: Մամուլի մուտքը հիվանդանոց չի թույլատրվում, իսկ բժիշկները հրաժարվում են շփվել լրագրողների հետ հեռախոսով: Վլադիմիր Հարությունյանի տանը հայտնաբերվել են պայթուցիկ սարքերի պատրաստման համար նախատեսված բաղադիչներ, հաղորդել են Վրաստանի ՆԳՆ-ում: Ոստիկանության աշխատակիցները եւ փորձագետ-քրեագետները ողջ գիշեր աշխատել են այն տանը, որտեղ բնակվում է Հարությունյանը: Ձերբակալվածի բնակարանում եւ նկուղում հայտնաբերվել են պայթուցիչներ, քիմիական նյութեր եւ հատուկ սարքեր, որոնք անհրաժեշտ են պայթուցիկ սարքերի պատրաստման համար: Բացի այդ, ինչպես հայտնի է դարձել ՆԳՆ աղբյուրներից, ոստիկանների հետ առաջին շփման ժամանակ, որոնք դարան էին մտել տան մուտքում, Հարությունյանը փորձել է նռնակ պայթեցնել, բայց այն ընկել նրա ձեռքից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---