ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՍԱԿԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում մեծ փոփոխություններ չկան: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Արման Մելիքյանը: Նրա խոսքերով, այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներրը աշխատանք են տանում բանակցային մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ հակամարտության կողմերի դիրքորոշումները հեռու են իրարից եւ խոսել «կապիտուլացիայի մասին դեռեւս վաղ է»: Ըստ նախարարի, պաշտոնական հայտարարություններ բանակցությունների թեմայով դեռեւս չեն եղել, եւ «մենք պետք է համբերատար լինենք եւ սպասենք արդյունքների»,-նշել է նա եւ ավելացրել, որ «դեռեւս այդ արդյունքները չկան եւ կարգավորման սկզբունքները դեռեւս ձեւակերպված չեն»: Մեկնաբանելով այն, որ ԶԼՄ-ներում բավականին հաճախ են հայտնվում հաղորդագրություններ հողերը Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ եւ Լեռնային Ղարաբաղում հնարավոր հանրաքվեի մասին` Մելիքյանը նշել է, որ տեղեկատվության արտահոսքի մեղավորը Ադրբեջանն է: Լեռնային Ղարաբաղը պատրաստ է մասնակցել բանակցային գործընթացին եւ ցանկացած հարցի քննարկումներին, չնայած որ այդ հարցը քննարկվում է դեռեւս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: «Լեռնային Ղարաբաղը կարող է մասնակցել բանակցություններին, սակայն դա ինքնանպատակ չէ»,-նշել է Մելիքյանը եւ ավելացրել. «Մենք պատրաստ ենք համագործակցել Բաքվի հետ, եթե դա արդյունավետ լինի»: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում տեսականորեն կարող են ազդել բանակցային գործընթացի վրա: Նախարարի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները գտնում են, որ հանրապետության անկախությունը սակարկության առարկա լինել չի կարող:Նախարարը նաեւ նշել է, որ խոսել հակամարտության կարգավորման ժամկետների մասին «անշնորհակալ գործ է»; «Մենք մոռանում ենք, որ միայնակ չենք աշխարհում, եւ այսօր աշխարհում լուրջ գործընթացներ են գնում»,-հայտարարել է նախարարը: Պատասխանելով այն հարցին, թե հետագայում կլինի մեկ թե երկու պետություն, նախարարը նշել է.«Լեռնային ղարաբաղը արդեն ինքրորշվել է եւ դա փաստ է, իսկ այն կստեղծվի 2 պետություն թե մեկ կախված է իրավիճակից»:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---