Նովակ Ջոկովիչը ճանաչվել է Բալկան-2012-ի լավագույն մարզիկ

Նովակ Ջոկովիչը ճանաչվել է Բալկան-2012-ի լավագույն մարզիկ

PanARMENIAN.Net - Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը ճանաչվել է Բալկան-2012-ի լավագույն մարզիկ:Այս մրցանակի համար պայքարում նա առաջ է անցել թուրք Չակիր Ալպտեկինից, ով 2012թ Օլիմպիադայում 1500մ վազքում ոսկե մեդալի է արժանացել:

Նախորդ տարի սերբ թենիսիստը հաղթել է Australian Open-ում և հասել է Roland Garros-ի և Ուիբլդոնյան մրցաշարի եզրափակիչ: Նա նաև առաջինն էր ATP Մասթերս մրցաշարում:

Australian Open-ի ¼ եզրափակչում Ջոկովիչը հաղթել է Թոմաշ Բերդիխին և դուրս եկել կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակչում նա կխաղա Դավիթ Ֆերրերի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---