ԶԼՄ-ներ. Սարկոզին մտադիր է տեղափոխվել Լոնդոն հարկերի պատճառով

ԶԼՄ-ներ. Սարկոզին մտադիր է տեղափոխվել Լոնդոն հարկերի պատճառով

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին մտադիր է հետևել Ժերար Դեպարդյեի օրինակին և փախչել երկրում «հարուստների համար հաստատված հարկից», որը 75 տոկոս է կազմում: Ճիշտ է, ի տարբերություն դերասանի, նա մտադիր է կայունություն և բարգավաճում գտնել ոչ թե Ռուսաստանում, այլ Բրիտանիայում, հայտնում է Daily Mail-ը:

Սարկոզին, որը զրկվեց նախագահի պաշտոնից հունիսին, մտադիր է իր կապիտալները տեղափոխել Լոնդոն, որտեղ դրանք թալանչիական հարկադրման չեն ենթարկվի:

Ավելի վաղ, հայտարարվել էր, որ Սարկոզին քննության տակ է կոռուպցիայի մեջ մեղադրանքով: Այդ հանգամանքը բարդացնում է նրա տեղափոխման հարցը:

Բրիտանական Evening Standard-ը հայտնել է, որ Սարկոզին մտադիր է ներդրումային ընկերություն բացել Լոնդոնում՝ ներդնելով 1,3 մլրդ դոլար: Սակայն, ֆրանսիական մամուլը հերքեց դա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---