Նավթը սակարկվում է տարբեր ուղղությունենրով ԱՄՆ-ում պաշարների վերաբերյալ տվյալների և ՉԺՀ-ից նորությունների ֆոնին

Նավթը սակարկվում է տարբեր ուղղությունենրով ԱՄՆ-ում պաշարների վերաբերյալ տվյալների և ՉԺՀ-ից նորությունների ֆոնին

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները հինգշաբթի օրը ցուցադրում են խառը դինամիկա ԱՄՆ-ում հումքի պաշարների վերաբերյալ վիճակագրության և Չինաստանի արդյունաբերության գործնական ակտիվության վերաբերյալ տվյալների ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.05 դոլարով կամ 0.04 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 110.61 դոլար: WTI տեսակի մարտյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,29 դոլարով կամ 0,3 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 96,24 դոլար:

Էներգետիկայի նախարարությունը հունվարի 24-ին կհրապարակի պաշտոնական վիճակագրություն նավթի պաշարների վերաբերյալ: Վերլուծաբաններն ակնկալում են 2,2 մլն բարելով աճ, հաղորդում է ՊՐԱՅՄ գործակալությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---