«Աէրոֆլոտը» 2013-ին Wi-Fi կգործարկի մեծ հեռահարությամբ 26 ինքնաթիռներում

«Աէրոֆլոտը» 2013-ին Wi-Fi կգործարկի մեծ հեռահարությամբ 26 ինքնաթիռներում

PanARMENIAN.Net - Խոշորագույն ռուսական ավիափոխադրող «Աէրոֆլոտ` ռուսական ավիաուղիներ» ԲԲԸ-ն 2013-ին Wi-Fi կգործարկի մեծ հեռահարությամբ 26 ինքնաթիռներում: «Wi-Fi ինտերնետ կունենան Airbus-330 22 ինքնաթիռներ և չորս Boeing-777»,- ասվում է ավիափոխադրողի հաղորդագրությունում: Boeing-777 ինքնաթիռներում Wi-Fi տեղադրելու ծրագիրը կշարունակվի գալիք տարիներին` 6 օդանավեր 2014-ին, երեք` 2015-ին և ևս երեքը` 2016-ին:

Ավիաընկերությունն ինքնաթիռներում Wi-Fi կապ ապահովելու համար ընտրել է OnAir ընկերությանը, որն օգտագործում է Inmarsat օպերատորի սարքավորումները: «Մենք նպատակ ունենք Wi-Fi-ը հասանելի դարձնել մեծ հեռահարությամբ բոլոր օդանավերում»,- ասել է «Աէրոֆլոտի» գլխավոր տնօրեն Վիտալի Սավելևը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---