Վարդան Սեդրակյանը մտահոգված է. Հացադուլը վարակիչ է դառնում24 հունվարի 2013 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Նախընտրական գործընթացներն ընթանում են այն խաղի կանոններով, որը թելադրում է ՀՀ գործող նախագահ, նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը: Նման հաոզմունք ունի նախագահի մեկ այլ թեկնածու` էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Ըստ էպոսագետ թեկնածուի` այդ խաղը երեկ ոգևորեց նաև սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, «ով առանձնացրեց չորս թեկնածուներին, իսկ մյուս չորսին անվանեց «պարանոիկներ», ինչը արդեն անձնական վիրավորանք է»: Վարդան Սեդրակյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ նաև հացադուլ սկսելու մասին թեկնածուների հայտարարություններին: «Ես երեկ այցելել եմ Անդրիաս Ղուկասյանին և կոչ եմ արել դադարեցնել հացադուլը: Կարծում եմ, որ դա անարդյունավետ միջոց է: Եթե մարդ պայքարում է այս պետությունում ինչ-որ բան ուղղելու համար, ապա քարոզարշավն ավելի արդյունավետ կլինի: Եթե նույնիսկ նախագահ էլ չդառնա, համենայնդեպս, այն գաղափարները, որ կկարողանա տարածել, հետագայում հնարավոր է` արդյունքներ տան»,- պարզաբանեց նախագահի թեկնածուն: Վարդան Սեդրակայնը նաև նկատեց, որ «երևույթը սկսել է վարակիչ բնույթ կրել»: Նա անդրադարձավ նաև նախագահի մեկ այլ թեկնածու Արամ Հարությունյանի` հացադուլի նստելու հայտարարությունը և մյուս թեկնածուներին ընտրապայքարից դուրս գալու, Սերժ Սարգսյանին միայնակ թողնելու հայտարարությանը. «Ես առաջիններից էի, որ հայտարարեցի առաջադրվելու մասին: Ես ունեմ նպատակ, գնում եմ դեպի այդ նպատակը և որևէ թեկնածուի ասելով չէ: Դա համարում եմ հոգեբանական ճնշում: Նույն հաջողությամբ կարող է Սերժ Սարգսյանն ինչ-որ ոչ բացահայտ ձևով ստիպի դուրս գալ պայքարից»: Ըստ նախագահի թեկնածուի` հացադուլ անելու հարցում ամենալավ վիճակում թեկնածու Պարույր Հայրիկյանն է. նա եկեղեցական պաս է պահելու: «Պետք է միջոցներ ձեռք առնել, վախենամ մյուսներն էլ վարակվեն: Փողոցներով քայլող թեկնածուն էլ այդ փորձը ունի, շուտով էլի կդիմի այդ քայլին: Հույս ունեմ Սերժ Սարգսյանն էլ հացադուլ չի հայտարարի»,- եզրափակեց նախագահի թեկնածուն: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան թույլ չեն տալիս մտնել Կիրանց ՊՆ–ն հերքել է Կոթիում 2 դիրք հանձնելու լուրը Նշվում է, որ դա չի համապատասխանում իրականությանը |