Սոցիալական ծանր պայամններում ապրող 60 ընտանիքի վառելափայտ է հատկացվել (վիդեո)

Սոցիալական ծանր պայամններում ապրող 60 ընտանիքի վառելափայտ է հատկացվել

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի «Փարոս» հիմնադրամը «Փարոս հարյուր հանուն հարյուրի» ծրագրով Նյու Յորքից «Դադուրյան» հիմնադրամի օժանդակությամբ օրերս «Շիրակ կենտրոնի» համագործակցությամբ իրականացրել է «Գյումրու ձմեռ» բարեգործական ծրագիրը : Գյումրու վագոն-տնակներում և կիսախարխուլ շենքերում ապաստանած, սոցիալապես ծանր պայամններում գտնվող շուրջ 60 ընտանիքի հատկացվել է վառելափայտ՝ 30խմ և 350 անչափահա երեխաների ու պատանիների` ձմեռային կոշիկներ ու վերարկուներ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են «Շիրակ կենտրոնից.:

Կենտրոնը «Փարոս» և «Դադուրյան» հիմնադրամներին գյումրեցի հարյուրավոր անօթևան ընտանիքների անունից իր երախտագիտությունն է հայտնում -20-27 աստիճան ցրտի պայմաններում վաղուց շարքից դուրս եկած տնակներում բնակվող ընտանիքներին վառելափայտով, կոշիկներով և վերարկուներով օժանդակելու համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---