Ստոմատոլոգները բնականոն աշխատանքը վերականգնելու համար պահանջներ են ներկայացնում![]() 24 հունվարի 2013 - 17:20 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականի դեկտեմբերի 19-ին ընդունված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն դեմ ստոմատոլոգները մասնագիտական համապարփակ վերլուծական փաստաթուղթ են տարածել: Փատաթղթում նշված են բնականոն աշխատանքը վերականգնելու նրանց պահանջները. 1. Վերանայել արտոնագրային վճարի դրույքաչափերը և սահմանել 30000 ՀՀ դրամ դրույքաչափ առաջին գոտում՝ կիրառելով համապատասխան գործակիցներ այլ գոտիների համար: Չհարկել կլինիկաներին կից ռենտգեն դիագնոստիկ ծառայությունը, որը հիմնավորված չի հանդիասնում առանձին ծառայության ոլորտ՝ դրամական անկախ հոսքերով: 2. Կլինիկաներին կից գործող ատամնատեխնիկական լաբորատորիաները չհարկել, եթե այն չի հանդիասնում հիմնավորված առանձին ծառայություն՝ դրամական անկախ հոսքերով: 3. Մասնագիտացված(առանձին) ատամնատեխնիկական լաբորատորիաներին հարկել ըստ հրամանագրված մասնագետների (ատամնատեխնիկների): 4. Կլինիկաներում նախատեսել առաջնային զննման աթոռ: Առաջնային զննման համար նախատեսված աթոռը չհարկել: 5. Եթե կլինիկան հանդիսանում է ուսումնապրակտիկ բազա՝ համապատասխան պայմանագրային հիմքով, ուսումնապրակտիկ գործունեության համար նախատեսել աթոռ, որը ենթակա չէ հարկման: 6. Կիրառել 0,5 գործակից մանկական ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կլինիկաների համապատասխան աթոռների համար: 7. Պահանջվում է որևէ որոշում ընդունելուց առաջ, քննարկումներին մասնակից դարձնել ոլորտում գործող բոլոր հասարակական կառույցները. Ա) ՀՀ ԱՆ Գլխավոր ստոմատոլոգի ինստիտուտը: Բ) Բոլոր ստոմատոլոգիական ասոցիացիաները: Գ) Ոլորտի հետ առնչվող պետական գրանցում ունեցող այլ հասարակական կառույցները: Դ) Ստոմատոլոգների շրջանում ժամանակավրեպ ՕՐԵՆՔԻ քննարկումների համակարգող, նախաձեռնող խումբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |