Կրակոցներ Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. Բերման է ենթարկվել 13 քաղաքացի![]() 24 հունվարի 2013 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները հունվարի 23-ին՝ ժամը 23.10-ի սահմաններում, Աբովյան փողոցում գտնվող մի սրճարանից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 13 քաղաքացու։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Ոստիկանության լրատվական ծառայությունից: Բերման ենթարկվածներն են 1977 թ. ծնված Վաղինակ Ղ.-ն, 1973 թ. ծնված Արման Հ.-ն, 1990 թ. ծնված Գևորգ Ե.-ն, 1978 թ. ծնված Արթուր Մ.-ն, 1977 թ. ծնված Մուշեղ Ա.-ն, 1982 թ. ծնված Արմեն Հ.-ն, 1985 թ. ծնված Միխայել Մ.-ն, 1975 թ. ծնված Արմեն Ղ.-ն, 1981 թ. ծնված Հրաչյա Ի.-ն, 1977 թ. ծնված Արթուր Ա.-ն, 1976 թ. ծնված Վահրամ Հ.-ն, 1984 թ. ծնված Արտյոմ Ի.-ն և 1977 թ. ծնված Գարրի Մ.-ն: Բաժնում Գարրի Մ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ` պահունակով` լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով, իսկ Արթուր Ա.-ի մոտից` «Աուտո C 5» գազային ատրճանակ` 4 փամփուշտով։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Գարրի Մ.-ն իր մոտ եղած ատրճանակից սրճարանում 2 անգամ կրակել է: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 պարկուճ: Ատրճանակները և գտնված պարկուճն ուղարկվել են փորձաքննության: Գարրի Մ.-ն ձերբակալված է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |