Ոստիկանություն են այցելել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության անդամները![]() 24 հունվարի 2013 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության իրավական վերլուծաբան Էլիսսաֆետ Քարաջիանիդուին և կրտսեր իրավաբան Քսենյա Դաշուտինային: Եղիազարյանը ներկայացրել է ՀՀ նախագահի ընտրություններին նախորդող շրջանում իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ նախընտրական քարոզարշավի և ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման, ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի ուսուցման և այլ ուղղություններով: Նա ընդգծել է, որ ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում ձեռնարկում է բոլոր միջոցները՝ նախագահական ընտրությունների ընթացքում, ինչպես և նախընտրական փուլում օրենքով վերապահված գործառույթներն անթերի կատարելու համար: Քարաջիանիդուին և Դաշուտինային հետաքրքրում էին ընտրությունների ժամանակ իրավախախտումների հայտնաբերման դեպքում ոստիկանության գործողությունները և նման դեպքերի քննության կարգն ու ժամկետները: Նրանք ներկայացրին իրենց դիտարկումներն ու նկատառումները և հավաստեցին ընտրությունների շրջանում ոստիկանության հետ համակողմանի համագործակցության իրենց պատրաստակամությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |