2012-2013-ի ֆինանսական տարվա 2-րդ եռամսյակում Microsoft-ի մաքուր շահույթը նվազել է 4 տոկոսով

2012-2013-ի ֆինանսական տարվա 2-րդ եռամսյակում Microsoft-ի մաքուր շահույթը նվազել է 4 տոկոսով

PanARMENIAN.Net - 2012-2013-ի ֆինանսական տարվա 2-րդ եռամսյակում Microsoft Corp.-ի մաքուր շահույթը, որն ավարտվել է 2012-ի դեկտեմբերի 31-ին, նվազել է 4 տոկոսով` մինչև 6 մլրդ 377 մլն դոլար: Անցած տարվա նույն շրջանում ընկերության մաքուր շահույթը կազմել է 6,62 մլրդ դոլար: Microsoft-ի հասույթը 2012-ի երեք ամիսներին հասել է 21,46 մլրդ դոլարի, ինչը 3 տոկոսով բարձր է 2011-ի վերջի ցուցանիշից: Մեկ սովորական բաժնետոմսի շահույթը հասել է 0,76 դոլարի:

Microsoft-ի տվյալներով, Bing որոնման համակարգի բաժինն ԱՄՆ շուկայում կազմում է 16,3 տոկոս, ինչը 120 կետով ավել է, քան անցած տարվա նույն ցուցանիշը:

Վերլուծաբաններն ակնկալել են մեկ սովորական բաժնետոմսի շահույթ 0,75 դոլարի չափով և 21,56 մլրդ դոլար հասույթ, հաղորդում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---