Փոխվարչապետ.Ոռոգման համակարգի խնդիրները շարունակում են առաջնային լինել կառավարության համար

Փոխվարչապետ.Ոռոգման համակարգի խնդիրները  շարունակում են առաջնային լինել կառավարության համար

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափիի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը և «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Ադիբեկ Ղազարյանը: Ինչպես PanARMENIAN.Net -ին հայտնեցին ՏԿՆ լրատվության վարչությունից, քննարկվեցին ոռոգման համակարգում համագործակցությանն առնչվող հարցեր: Փոխվարչապետը նշեց, որ ոռոգման համակարգի զարգացման խնդիրները շարունակում են առաջնային լինել ՀՀ կառավարության համար, առաջիկա տարիներին նաև մեծ ուշադրություն է դարձվելու ջրամբարաշինության ոլորտին: Նա շնորհակալություն հայտնեց համակարգի զարգացման և վերականգնման գործում ՀԲ օժանդակության համար` միաժամանակ ընդգծելով ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---