ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐ»

PanARMENIAN.Net - Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը, համագործակցելով Եգիպտոսի առաջին տիկին Սյուզան Մուբարաքի գլխավորած «Խաղաղության կանանց միջազգային շարժում» կազմակերպության եւ եգիպտահայ համայնքի մշակութային միությունների հետ, Կահիրեի «Մաադի» գրադարանում անցկացրել է «Հայաստանի օր» մշակութային միջոցառումը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Հայաստանի մասին վավերագրական ֆիլմ, ներկայացվել են հայկական ազգային պարեր եւ հայաստանցի երեխաների «Եգիպտոսը հայ մանուկների աչքերով» խորագիրը կրող աշխատանքները: Միջոցառմանը ներկա են եղել Կահիրեում հավատարմագրված մի շարք երկրների դիվանագետներ, հայ համայնքի, ինչպես նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Եգիպտոսի առաջին եւ արբանյակային ալիքներով թողարկվող «Աշխարհը եւ մշակույթները» հաղորդաշարի հուլիսի 29-ի թողարկումը նվիրված է լինելու Հայաստանին, այն անդրադառնալու է նաեւ այս միջոցառմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---