«ՍԿԶԲՈՒՄ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ, ՀԵՏՈ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ» ԲԱՆԱՁԵՎԸ ԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մասիս Մայիլյանը օրերս մասնակցել է Թբիլիսիում կայացած «Հակամարտություններ Հարավային Կովկասում` անվտանգության եւ զարգացման հիմնախնդիրներ» թեմայով միջազգային սեմինարին, տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Իր ելույթում ԼՂ ներկայացուցիչը նշել է, որ անհրաժեշտ է ելնել ստեղծված իրողություններից եւ հաշտվել այն մտքի հետ, որ խորհրդային Միության փլուզման ժամանակ նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ստեղծվել են երկու նոր պետություններ` Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը: Եվ խոսք պետք է գնա ոչ թե ենթակայության, այլ երկու պետական կազմավորումների խաղաղ գոյակցության մասին, ինչը կապահովեր տարածաշրջանային կայունությունն ու զարգացումը: Մասիս Մայիլյանը նշել է, որ հարավկովկասյան հակամարտություններին ծանոթ փորձագետներն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղը, այստեղ ընթացող ժողովրդավարական գործընթացների հաշվառումով, ավելի քան պատրաստ է նվազագույնը Ճանաչվելու որպես բանակցությունների իրավազոր կողմ: Խոսելով Թբիլիսիում կայացած սեմինարի նշանակության մասին` Մ.Մաիլյանը հատուկ ընդգծել է հավաքի ժամանակ հնչած «սկզբում չափանիշներ, հետո` կարգավիճակ» բանաձեւը, որ Կոսովոյի համար մշակվել է ամերիկացիների կողմից` «պետության չափանիշներին համապատսխանող կազմավորումը կարող է ճանաչվել որպես միջազգային իրավունքի սուբյեկտ»: Նման բանաձեւը համընկնում է Լեռնային Ղարաբաղի նպատակներին, որովհետեւ իր գոյության տարիներին ԼՂՀ-ն ձգտել է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխանող օրենսդրական դաշտ եւ հասարակություն: Այս առումով մենք կարող ենք որոշակի հեռանկարների հույս ունենալ»,- եզրափակել է Մասիս Մայիլյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---