Սիրիայում վերջին օրերի ընթացքում զոհվել է 114 մարդ

Սիրիայում վերջին օրերի ընթացքում զոհվել է 114 մարդ

PanARMENIAN.Net - Վերջին մի քանի օրերի ընթացքում Սիրիայում կառավարական զորքերի և Սիրիայի Ազատ բանակի մարտիկների միջև բախումների արդյունքում երկրի տարբեր շրջաններում զոհվել է առնվազն 114 մարդ: Ինչպես հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը, զոհերի մեծ մասը Դամասկոսի բնակիչներ են:

Սիրիայում կառավարական զորքերի և զինված ընդդիմության գրոհայինների միջև բախումները չեն դադարում 2011թ մարտից: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 60 հազար մարդ, ավելի քան 230 հազարը դարձել են փախստական, իսկ 3 մլն մարդ հումանիտար օգնության կարիք ունի, փոխանցում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---