Թրքալեզու երկրները ստեղծել են համատեղ զինված ուժեր

Թրքալեզու երկրները ստեղծել են համատեղ զինված ուժեր

PanARMENIAN.Net - Չորս թրքալեզու երկրներ ստեղծել են համատեղ զինված ուժեր: Թուրքիայի, Ադրբեջանի, Ղրղզստանի ու Մոնղոլիայի համատեզ զինված ուժերը կկրեն ԹԱՂՄ անվանումը, այն կազմող երկրների անվանումների հապավումից:

Համատեղ ԶՈւ խորհրդանիշը՝ ձին, ներկայացվել է Թուրքիայի ժանդարմերիայի ուժերի հրամանատար, գեներալ Բեքիր Կալյոնչին, Ադրբեջանի ՆԳ զորքերի հրամանատար Զաքիր Հասանովի կողմից:

Եվրասիայի ռազմական կարգավիճակի իրավապահ մարմինների ասոցիացիայի սահմանադիր ժողովը տեղի է ունեցել հունվարի 23-ին: Խորհրդաժողովին մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի, Ղրղզստանի ու Մոնղոլիայի ներկայացուցիչները, հայտնում է «Թրենդը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---