7  29.01.13 - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այցելեց ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն

Ինչի՞ մասին է կատակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԻՆ-ում

Ինչի՞ մասին է կատակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԻՆ-ում

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ԱԻ նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ այսօր այցելել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն: Հյուրին ներկայացրել է ԱԻՆ շենքային պայմանները, աշխատանքը, պատմել հնարավորությունների մասին, ցույց տվել կադրեր փրկակարական գործողություններից` նաև ՀՀ տարածքից դուրս: Ճգնաժամային կառավարման կենտրոնում հյուրերը տեղեկացան, որ այդ պահին երկրաշարժ է գրանցվում Թուրքիայի տարածքում, բայց այն թույլ էր ու վտանգավոր չէր:

«Մեր երկրի անվտանգության ապահովման գործում ԱԻՆ դերը մեծացավ հատկապես Ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծումից հետո, որը հնարավորություն է տալիս օգնության հասնել ոչ միայն մեր երկրի տարածքում», - նշեց Արթուր Բաղդասարյանը:

«Ճիշտ են ասում, որ լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել: Մի քանի տարի առաջ եմ ՀՀ ԱԻՆ-ում եղել եմ: Այնքան բան է փոխվել: Այսօր այնպիսի հագեցվածություն, սարքավորումներ ու հնարավորություններ են ստեղծված, որ փրկարարները միանշանակ կկարողանան հասնել ցանկացած դեպքի վայր հենց այն «ոսկե ժամին», երբ փրկելու հավանականությունն առավելագույնն է ու ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը: Ես ուղղակի հիացած եմ», - ասաց Նիկոլայ Բորդյուժան:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հատկապես դուր եկավ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ մի քանի վայրկյանում ստեղծված տեսակապն ու համակարգված աշխատանքը: Նա և ՀՀ ԱԱԽ քարտուղարը տեղեկացրեցին, որ առաջիկայում ՀՀ տարածքում ստեղծվելու են հայ-ռուսական հատուկ ստորաբաժանումներ, որոնք կաշխատեն համատեղ փրկարարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ:

Ի դեպ, խիստ արտաքինով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԻՆ-ում նաև սրամտում ու կատակում էր: Նրան ցույց էին տալիս ԱԻՆ շենքի անխտիր բոլոր հարկերը`բարձրացան 9-րդ հարկ ու հերթով իջնելով` Նիկոլայ Բորդյուժան բոլոր հարկերում կանգ էր առնում, զննում, տեղեկանում ինչը ինչի համար է նախատեսված, ինչպես է աշխատում: 9-րդ հարկ վերելակով բարձրացան նա ու մյուս պաշտոնյաները, իսկ լրագրողները`ոտքով` ճանապարհին մի քանի հարց տալու հնարավորությունը ձեռքից բաց չթողնելու համար: Նիկոլայ Գրիգորյանի խոսքով էլ` առողջություն է: Մինչև լրագրողները տեղ հասան, արդեն իջնելու ժամանակն էր ու իջնելիս էլ այդպես էլ ոչ մի հարց տալու հնարավորություն չեղավ (միայն վերջում): Նիկոլայ Բորդյուժային դուր էր եկել լրագրողների շնչակտուր տեսքը` առաջարկեց կրկնել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---