ՀՈՒԼԻՍԻ 30-Ի ԳԻՇԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 5 ԲԱԼԼ ՈՒԺԳՆՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐԱՇԱՐԺ

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ի` լույս 30-ի գիշերը տեղական ժամանակով 2:10 Հայաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել 3,1 մագնիտուդայով երկրաշարժ, որն ըստ 12-բալլանոց սանդղակի հավասար է 5 բալլի: Երկրաշարժի կենտրոնը գտնվել է Երեւանից 7 կմ հեռավորության վրա` Փարաքարի շրջանում: Այս մասին PanARMENIAN.Net գործակալության թղթակցին հայտնել է ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Ալվարո Անտոնյանը: Առաջին ցնցումից 8 րոպե հետո տեղի է ունեցել 1,1 մագնիտուդայով եւս մեկ ցնցում` 2 բալլ` ըստ 12-բալլանոց սանդղակի, որը նշանակել է, որ սեյսմիկ ակտիվությունը սկսել է թուլանալ: Անտոնյանի խոսքերով` նման սեյսմիկ ակտիվությունը չի դուրս գալիս նորմայի սահմաններից եւ կրկնվում է յուրաքանչյուր 4-5 տարին մեկ, ընդսմին սահմանվել է, որ ցնցումների ուժգնությունը չի գերազանցում 12-բալլանոց սանդղակի 5 բալլը: Տվյալ պահին իրավիճակը վտանգավոր չէ:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---