ՕԳՈՍՏՈՍԻ 5-ԻՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ ԾԽԱԽՈՏ ԱՐՏԱԴՐՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Վրաստանում բացվում է խոշորագույն արդյունաբերական «Գրանդ Հոլդինգ» խմբի մաս կազմող համատեղ հայ-կանադական «Գրանդ Տոբակո» ԲԲԸ ձեռնարկության ծխախոտ արտադրող գործարան: Ինչպես լրագրողներին է հայտնել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Բեսո Ջուղելին, ծխախոտի արտադրությունը` շուրջ 32 անվանում, գործարանում նախատեսվում է սկսել 2005 թվականի օգոստսի 5-ից: Ըստ Բեսո Ջուղելիի, նոր գործարանը գտնվում է Թբիլիսիի Գլդանի թաղամասում եւ հիմնվել է ավելի վաղ այնտեղ գործող ձեռնարկության հիման վրա, որը ձեռք է բերել հայ միլիոնատեր Հրանտ Վարդանյանը, որը նոր ձեռնարկությունում ներդրել է 4 մլն դոլար: Ինչպես նշել է Ջուղելին, «արտադրությունը կլինի հայկական, իսկ բաշխումով կզբաղվի վրացական կողմը»: Նրա խոսքերով, ձեռնարկությունում կաշխատեն Վրաստանի 200 բնակիչներ: Հումքը կներկրվի Հայաստանից: Բեսո Ջուղելիի խոսքերով, գործարանի հիմնումը Վրաստանում պայմանավորված է ծխախոտային արտադրանքի պահանջարկի առկայությամբ: «Սկզբնական շրջանում գործարանում արտադրվող ծխախոտը նախատեսվում է իրացնել միայն վրացական շուկայում»,-նշել է նա: Ինքը Հրանտ Վարդանյանը, խոսելով թբիլիսյան գործարանի ներուժի մասին, նշել է, որ ձեռնարկությունը կառուցվում է այն հաշվարկով, որ Վրաստանի ծխախոտի շուկան կազմում է տարեկան 5 մլրդ հատ (Հայաստանում ` տարեկան 2 մլրդ հատիկ): Նրա խոսքերով, ձեռնարկությունում նախատեսվում է թողարկել հայկական ծխախոտի այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսիք են «Գլորիան», «MT» եւ այլն: «Գրանդ Տոբակո» ԲԲԸ-ն հիմնվել է 1997 թ.կանադական «Գրանդ Տաբակ» ընկերության նախաձեռնությամբ: Արտադրանք սկսել է թողարկել 1997 թվականի օգոստոսից: Ներկայումս «Գրանդ Տոբակոի» տեսականին ներկայացված է ծխախոտի 60 տեսակով: Ընկերությունը միավորում է ծխախոտի մի քանի ֆաբրիկա: Բացի ծխախոտից, «Գրանդ Տոբակո» ՀՁ-ն զբաղվում է նաեւ բուրավետ եւ մունդշտուկային ֆիլտրափայտիկների արտադրությամբ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---