2012թ. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն 1 մլրդ դրամ շահույթ է ունեցել30 հունվարի 2013 - 16:21 AMT PanARMENIAN.Net - 2012թ. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին հաջողվեց շահույթի բարձր ցուցանիշ արձանագրել՝ ավելի քան 1 մլրդ դրամ, ազատվելով «վատ վարկերից»: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը: «Ես շատ գոհ եմ բանկի աշխատանքից 2012թ., քանի որ ճգնաժամից հետո «վատ» վարկեր էին կուտակվել, և մեզ հաջողվեց «բավարար չափով ազատվել դրանցից»: Ինչպես ասաց գործադիր տնօրենը, 2012թ. բանկի ընդհանուր պորտֆելը կազմել է մոտ 62 մլրդ դրամ՝ 2011թ. համեմատ ապահովելով 31 տոկոս աճ: Ընդ որում, գործարար պորտֆելին բաժին է ընկել 25,3 մլրդ դրամ, որից 9 մլրդ դրամը՝ փոքր ու միջին ձեռներեցության գծով: Իսկ մանրածախ պորտֆելը կազմել է 34,2 մլրդ դրամ, ինչը 30 տոկոսով ավելի է 2011թ. ցուցանիշից: «2013թ. մենք մտադրր ենք վարկային պորտֆելն ավելացնել մոտ 30 տոկոսով»,-ասել է նա: Անդրադառնալով 2013թ. ծրագրերին՝ Տիգրան Դավթյանը նշել է, որ բանկը կենտրոնանալու է ՓՄՁ վարկավորման և ռիթեյլի վրա, ավելին բանկը մտադիր է ընդլայնել իր բաժանմունքների ցանցը ակտիվ տեմպերով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |