Ժան Միշել Հափի. ՀԲ նոր ծրագիրը ներառում է մրցունակության զարգացման, ավիացիոն, սոցիալական և այլ ոլորտներ

Ժան Միշել Հափի. ՀԲ նոր ծրագիրը ներառում է մրցունակության զարգացման, ավիացիոն, սոցիալական և այլ ոլորտներ

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Գոհունակություն հայտնելով երկկողմ համագործակցության ընթացքից՝ զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի կողմից իրականացվելիք «Զարգացման քաղաքականության գործառնություն» ծրագրին առնչվող հարցեր: Ժան Միշել Հափին ընդգծել է ծրագրի նախապատրաստական աշխատանքների հաջող ընթացքը և նշել, որ այն իր մեջ կներառի մրցունակության զարգացման, գործարար միջավայրի բարելավման, ավիացիոն, սոցիալական, հարկաբյուջետային, բնապահպանական ոլորտները: Կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցության մի շարք այլ հարցերի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---