Է.ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ԵՎ ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՄՆ ԴԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Նախօրեին կայացել է այցով ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը Քոնդոլիզա Ռայսի հետ: Հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ եւ Աերբեջանի միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին եւ այդ հարցում ԱՄՆ դերին, Կասպից ավազանում էներգետիկ նախագծերին, նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական արշավին վերաբերող հարցեր եւ այլն: Բացի այդ, ԱՄՆ այցի շրջանակներում նախատեսվում են Է.Մամեդյարովի հանդիպումները ԱՄՆ կառավարությունում, Պենտագոնում եւ Ազգային անվտանգության խորհրդում: Նա կմասնակցի «կլոր սեղանի» աշխատանքներին, որը կանցնի Ազգային Ժողովրդավարության ինստիտուտի, Հանրապետականների միջազգային ինստիտուտի եւ մի շարք այլ ոչ կառավարական կազմակերպությունների մասնակցությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---