ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ Է ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Էբբոթ Ուոթը ողջունել է Վենետիկի հանձնաժողովի կողմից Հայաստանի սահմանադրական բարեփոխումների նախագծին տված դրական գնահատականը, ինչը նրա խոսքերով, եւս մեկ քայլ կլինի եվրաինտեգրման ճանապարհին: Այդ մասին նա հայտարարել է այսօր Երեւանում տեղի ունեցած ՀՀ սահամանադրական բարեփոխումներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանի բնակչությունը ինքը պետք է որոշի, թե ինչ սահմանադրություն է ցանկանում ունենալ եւ ինչպիսի երկրում ապրել: Նրա խոսքերով, կարեւոր ասպեկտներից մեկը սահմանադրությունը կյանքի կոչելն է: «Հենց Հայաստանը պետք է հետեւի երկրի հիմնական օրենքի իրագործմանը»,-նշել է բրիտանացի դիվանագետը: Մեկնաբանելով երկրորդ ընթերցմամբ նախագծի քննարկման եւ ընդունման ընթացքի արգելակման հնարավորությունը` Մեծ Բրիտանիայի դեսպանը ընդգծել է այդ գործընթացում բոլոր քաղաքական ուժերի մասնակցության անհրաժեշտությունը: Իր հերթին Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին հայտարարել է.«Մենք սատարում ենք ժողովրդավարական բաերփոխումներին Հայաստանում եւ հուսով ենք, որ նոյեմբերին կընդունվի նոր սահմանադրությունը»: Նրա խոսքորով, Վենետիկի հանձնաժողովի դրկան գնահատականը արդեն մեկ քայլ առաջ է, սակայն գործընթացը դեռեւս չի ավարտվել: «Մենք ակնկալում ենք Հայաստանի ողջ բնակչության մասնակցությունը սահմանադրության նախագծի քննարկումներին, ինչը թույլ կտա ապահովել հանրաքվեի անցկացումը»,-նշել է նա: Պատասխանելով այն հարցին, թե հատկապես ինչն է թույլ տալիս ասել, որ սահմանադրությունը ընդունելու դեպքում Հայաստանում կապահովվեն ժողովրդավարության հիմնարար սկզբունքները, ԱՄՆ փոխդեսպանը նշել է, որ նոր սահմանադրության ընդունումը չի երաշխավորում ընտրակեղծիքների կամ մարդու իրավունքների խախտման բացառում, սակայն դա դրական քայլ է, որը պետք չէ կորցնել: Գոդֆրին նաեւ հույս է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանում այս հարցի քննարկումների արդյունքում կկայացվեն խելամիտ որոշումներ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---