Հենրիխ Մխիթարյան. Հեշտ չէր հաղթել ԲԿՄԱ-ին

Հենրիխ Մխիթարյան. Հեշտ չէր հաղթել ԲԿՄԱ-ին

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ԲԿՄԱ հանդեպ տարած հաղթանակից հետո (2:0) խոստովանել է, որ հեշտ չէր հաղթել:

«Թիմը ջանում էր, և մենք վաստակեցինք այս հաղթանակը: Բոլորը գիտեն, որ ԲԿՄԱ-ն լավ թիմ է, Ռուսաստանի պրեմիեր լիգայի առաջատարը»,-Մխիթարյանի խոսքն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը:

Մխիթարյանն է դարձել իր թիմի առաջին գոլի հեղինակը և նշել է, որ գոհ է, կարևորն այն է, որ թիմը հաղթեց: «Չեմ կարող ասել, թե Copa del Sol մրցաշարում ամենադժվար մրցակիցը ԲԿՄԱ-ն էր, քանի որ դեռ եզրափակիչ կա»,-հավելել է նա:

Copa del Sol մրցաշարի եզրափակչում «Շախտյորը» փետրվարի 2-ին կհանդիպի լեհական «Վիդզեվի» հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---